Հոկտեմբերի 16-ը հայկական մամուլի օրն է

Արդեն 21 տարի՝ 2004 թվականից ի վեր, Հայաստանում հոկտեմբերի 16-ին նշվում է Հայ մամուլի օրը։ 231 տարի առաջ այս օրը՝ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին, Մադրասում լույս տեսավ հայ մամուլի առաջնեկ «Ազդարարը»: Հիմնադիրը՝ Հարություն քահանա Շմավոնյանն էր, նա դրեց տպագիր մամուլի հիմքը: Լույս է տեսել «Ազդարարի» 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով։ «Ազդարարի» լույս ընծայմամբ սկիզբ առավ հայ տպագիր մամուլի պատմությունը, որը շարունակվում է առ այսօր՝ որպես ժամանակների և իրադարձությունների մնայուն տարեգրություն: Լուրերից բացի, պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ:

Օրը ևս մեկ առիթ է՝ ընդգծելու լրատվամիջոցների կարևոր դերն ու նշանակությունը ժողովրդավարական հասարակության ձևավորման և զարգացման գործընթացում։

Հայկական մամուլի օրը՝ հայ լրագրության և լրագրողների օրը, մեր երկրում գործող լրատվամիջոցների, թերթերի ղեկավարները, խմբագիրներն ու լրագրողները՝ հիմնականում մազային և արտերկրի, ինչպես ամեն տարի նույն վայրում էին՝ Մամուլի շենքում: Օրվա կարևորության մասին զրույցներից ու խոսքերից զատ, մասնագիտական գործունեությունը բարեխղճորեն կատարելու համար խորհրդանշական շնորհագրեր հանձնվեցին մի քանի լրատվամիջոցների ու լրագրողների, այդ թվում նաև՝ Տավուշ Մեդիային՝ Տավուշի մարզի կյանքը լավագույնս լուսաբանելու համար:

Տավուշցիների հավատարիմ ուղեկիցը՝ Տավուշ Մեդիան, որ ամեն օր ու ժամ իր հեռուստադիտողների կողքին է, պատմում է Ձեր մասին, լսելի դարձում Ձեր ձայնը, հասանելի դարձնում կարևորը, անհրաժեշտը, հետաքրքիրը, և պարտադիրը՝ խնդիրներից մինչև ժամանց։