Հրդեհ Աղավնավանք և Ձորավանք գյուղերի մոտակա սարերում (թարմացված)

Հունվարի 5-ին, ժամը  08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք բնակավայրերի մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։  

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք բնակավայրերի մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։

Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։
47 փրկարարական ծառայողներ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։
Սահմանվել է հերթապահություն։


Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ մեկ ուղղաթիռ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին։


Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։


Ժամը 12:30-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 124 հրշեջ-փրկարար։ Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։

Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ և թափուկներ։