Հրդեհ Արճիս գյուղում․ այրվել է մթերային խանութը

Հրդեհ Արճիս գյուղում․ այրվել է մթերային խանութը

Ապրիլի 9-ին, ժամը 21։44-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արճիս գյուղի կենտրոնական մասում այրվում է խանութ։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Պտղավանի հատուկ կամավորական խմբից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցում գտնվող մթերային խանութում (մոտ 16 քմ)։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:25-ին, մարվել՝ 23:00-ին: Այրվել են խանութը՝ սննդամթերքներով և խանութին կից էլեկտրասյան մալուխները: