Հրդեհ Պառավաքար գյուղում․ այրվել է երկհարկանի տան տանիքը

Ապրիլի 8-ին, ժամը 17:26-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  հրդեհը բռնկվել է 14-րդ փողոցի 1 փակուղում գտնվող երկհարկանի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը  17:56-ին, մարվել՝ 18:26-ին: Այրվել են տան տանիքը և երկրորդ հարկը՝ գույքով (մոտ 100 քմ):

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առաջին հարկ։