Հուլիսի 20-ին Իջևանում կմեկնարկի «Մենք ենք, մեր սարերը» եռօրյա մշակութային փառատոնը
Վարդավառին ընդառաջ Իջևանում նախատեսվում է եռօրյա մշակութային փառատոն-միջոցառում։ Ստեղծարար մոտեցմամբ ու տնտեսական մոտիվացիաներով համայնքային տոնակատարությունը ընդգրկելու է Իջևան քաղաքն ու Խաշթառակ, Աչաջուր, Բերքաբեր բնակավայրերը։
Համաիջևանյան մշակութային միջոցառման նպատակների, ընթացքի և շատ այլ մանրամասների մասին Էռնեստ Խանումյանը զրուցել է Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության բաժնի ղեկավար Լիլիթ Ղալումյանի հետ։
Հրավիրում ենք բոլորին Իջևան՝ հուլիսի 20-ին մեկնարկող եռօրյա փառատոնին մասնակցելու և վայելելու մշակութային տոնակատարությունները։