Իջևան-Ղազախ սահմանգոտում տեղի է ունենում գերիների փոխանակում

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջևան-Ղազախ սահմանագոտում տեղի է ունենում գերիների փոխանակման գործընթացը։
Այս մասինտեղեկություններ էր տարածվել այսօր ադրբեջանական մամուլում, որը հաստատեց նաև պաշտոնական Երևանը։

Ավելի վաղ Ադրբեջանը հրապարակել էր հայ 32 զինծառայողների անունները, որոնց վերադարձնելու է Հայաստանին։
Հադրութի ուղղության վրա գերեվարված 26 անձինք են․

1․ Ավագյան Հրաչ Արզումանի

2․ Սերբյան Գեղամ Սամվելի

3․ Հովհաննիսյան Հայկազ Կորյունի

4․ Թոսունյան Լևոն Աշոտի

5․ Բաղադսարյան Արթուր Էդուարդի

6․ Ստեփանյան Դավիթ Ստեփանի

7․ Հերաբյան Հրայր Հրաչի

8․ Միքայելյան Անդրանիկ Վազգենի

9․ Ավագյան Սերոբ Սուրենի

10․ Կոստանյան Նարեկ Աղայի

11․ Հարությունյան Վարազդատ Սերգեյի

12․ Մարտոյան Մանուկ

13․ Վարդանյան Արսեն Արայիկի

14․ Դիլանյան Արման Վազգենի

15․ Թադևոսյան Հրայր Վարդանի

16․ Բախրիկյան Վաչագան Էդիկի

17․ Արամյան Կարեն Արմենի

18․ Սուքիասյան Անդրանիկ Սրապի

19․ Մարտիրոսյան Գևորգ Սամվելի

20․ Կիրակոսյան Էդուարդ Արմենի

21․ Գևորգյան Ռոբերտ Հովիկի

22․ Եղիազարյան Սաասուն Սեյրանի

23․ Հակոբյան Վոլյա Գագիկի

24․ Ավագյան Տիգրան Մանիկի

25․ Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի

26․ Ավետիսյան Վաղարշակ Աշոտի

Տարբեր ժամանակներում հայ-ադրբեջանակն սահմանին և Լաչինի անցակետում գերեվարված 6 անձինք են

1․ Ռաֆայելյան Վլադիմիր Օթարի

2․ Սարգսյան Իշխան Աշոտի

3․ Հովակիմյան Հարություն Յուրիկի

4․ Ղազարյան Կարեն Աշոտի

5․ Ոսկանյան Գագիկ Աշոտի

6․ Էուլջեկջյան Վիգեն Աբրահամի

Հիշեցնենք․ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը  համատեղ հայտարարություն էին  տարածել, որի համաձայն՝ Ադրբեջանը ազատ է արձակում 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանն՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: