Իջևան ԻնֆոՏուն ՀԿ
Կոնտակտային տվյալներ
ք․ Իջևան, Անկախության փող., 10
Բջջ։ (+374 93) 11 34 60
Էլ․ փոստ։ nvarshamyan@ijevaninfotun.am
Կայք։ https://ijevan-infotun.blogspot.com/
Իջևան ԻնֆոՏուն ՀԿ
Իջևան ինֆոՏուն հասարակական կազմակերպության (ՀԿ)-ի առաքելությունն է հզորացնել մարդկանց՝ սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակով, և իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը: Իջևան ինֆոՏուն ՀԿ-ն Եվրասիա համագարծակցություն հիմնադրամի (ԵՀՀ) –ի ԻնֆոՏուն ծրագրի մաս հանդիսացող և 2013թ-ից ԵՀՀ –ի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) կողմից իրականացվող Իջևան ԻնֆոՏուն ծրագրի հիման վրա հիմնադրված ՀԿ է։Այն ունի հաջողված ծրագրերի իրականացման նշանակալի փորձ, որոնք նվիրված են համայնքների, համայնքային կառույցների զարգացմանը և հանրային մասնակցության բարձրացմանը։ Իջևան ԻնֆոՏունն ունի նաև երիտասարդների հետ աշխատելու մեծ փորձառություն և իր գործունեությամբ մասնավորապես նպաստել է նրանց մոտ քննադատական մտածողության, քաղաքացիական լրագրության և առաջնորդության հմտությունների զարգացմանն ու որպես անհատներ կայացմանը։
ԻնֆոՏունը իրականացնում է հանրային քննարկումներ` տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, երիտասարդության, սոցիալական քաղաքականության և տեղական ու ազգային մակարդակներում հանրային հաշվետվողականության վերաբերյալ՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը տեղական խնդիրների մասին:
ԻնֆոՏան նպատակն է` հզորցանել երիտասարդների և հասարակական կազմակերպությունների կարողությունները՝ վերջիններիս դերը համայնքային կյանքում բարձրացնելու և զարգացնելու համար, ինչպես նաև խթանել մեդիա գրագետ հասարակության ձևավորմանն ու նոր մեդիագործիքների կիրառմանը Հայաստանում:
Ընթացիկ ծրգրեր
1․ «Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ»
«Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Վերջին գործողությունները․
1․1 Դեկտեմբերի 6-ին և 7-ին տեղի ունեցավ «Համայնքային աղքատության նվազեցում․ կիրառական մոտեցումներ» ՀԿ-ների կարողությունների զաարգացման դասընթաց Տավուշի մարզի 4 համայնքների՝ Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի հասարակական կազմակերպությունների համար։
1․2 Դեկտեմեբերի 9-ին տեղի ունեցավ Հանրային քննարկում բազմաչափ աղքատության ողջ շրջափուլում ներգրավված կառույցների, մասնավորապես, ՏԻՄ-երի, մարզպետարանների, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների, ՀԿ-ների, սոցիալական աշխատողների, դպրոցների, համալսարանների ներկայացուցիչների և պարզապես քաղաքացիներ հետ։ Նպատակն է քննարկել սննդի հասանելիության և արդյունավետ վերաբաշխման, աշխատաշուկայում անհրաժեշտ մասնագետների պատրաստման հարցերը համայնքային մակարդակում։
2. «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության»
«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Վերջին գործողությունները․
Հոկտեմբերի 14-ին Թալինում, Նոյեմբերի 15-ին Գյումրի ԻնֆոՏանը տեղի ունեցան տեղեկատվական հանդիպումներ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ։ Հանդիպումն իրականացվեց «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի տեղեկատվական արշավի շրջանակներում։
3․ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը»
Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի Կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
Վերջին գործողությունները․
3․1 Նոյեմբերի 23-ին Իջևան ԻնֆոՏունը իրականացրեց Բռնության և խտրական վերաբերմունքի հարցերով զբաղվող ՏԻՄ-ին կից խորհրդակցական մարմնի ձևավորմանն ուղղված հանդիպում։
3․2 Մի քանի ամիս տևած երկար և ծավալուն աշխատանքներից հետո ձեզ ենք ներկայացնում Իջևանի Քանդակների այգու համար ստեղծված վեբ կայքը։
3․3 Հոկտեմբերի 19 Իջևան ԻնֆոՏանը տեղի ունեցավ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար թեմայով դասընթացը Իջևան խոշորացված համայնքի վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակիցների շրջանում։
3․4 «Ակադեմիական բարեվարքություն և գրագիտություն» թեմայով դասընթացների շարք ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։