Իջևանը նոր մարզադպրոց կունենա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «2023-2024 թթ. ընթացքում Հայաստանի երեք մարզերում և Երևանում ֆուտբոլի դպրոցների կառուցման» ծրագրի շրջանակներում Հայաստանում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսում է 3 մարզերում և մայրաքաղաքում կառուցել ֆուտբոլի 4 դպրոցներ:

Դպրոցներից մեկը կկառուցվի Տավուշի մարզում:
Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Իջևան քաղաքի «Արնար» մարզադաշտի տարածքը: Այն կկառուցվի արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով և փակ մարզադահլիճներով։