Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը

Տարեվերջյան բարի լուրը Իջևանի բժշկական կենտրոնից:

09.12.2024թ.-ին «Իջևան» բժշկական կենտրոնում մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Գրիգորյանի օգնությամբ բնական ճանապարհով լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը՝ 4700 գրամ(4,7 կգ) քաշով և 57 սմ հասակով։

Մաղթում ենք խաղաղ և անհոգ մանկություն բոլոր երեխաներին։