Իջևանի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի կազմում ներգրավվելու հրավեր

Իջևան համայնքի ղեկավարին կից Երիտասարդական խորհուրդը նպատակ ունի համայնքի երիտասարդներին ներգրավել համայնքի զարգացմանը նպաստող գործընթացներում։

Խորհուրդը կդառնա կամուրջ համայնքապետարանի և երիտասարդության միջև՝ խթանելով երիտասարդության ակտիվությունը, նախաձեռնողականությունը և երիտասարդական ներուժի լիարժեք իրացումը։

Երիտասարդական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով հայտարարվում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել  համայնքում բնակվող

13-35 տարեկան այն երիտասարդները, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում։

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթը։

Հայտերն ընդունվում են մայիսի 25-ը ներառյալ։