Իջևանից 48 պատանի մարզիկներ մասնակցել են Կիոկուշին կարատեի ուսումնամարզական հավաքին

Արդեն ավանդական դարձած Կիոկուշին կարատեի ուսումնամարզական ճամբարը այս տարի ևս համախմբել էր Հայաստանից, Ղազախստանից, Վրաստանից և Ռուսաստանից ժամանած ավելի քան 200 պատանի մարզիկների։ Մարզական միջոցառման առանցքում այս անգամ ևս սպորտի, կարգապահության և առողջ ապրելակերպի խթանումն էր։

Ճամբարին մասնակցել են նաև Իջևան քաղաքի և համայնքի գյուղական բնակավայրերի 48 պատանի մարզիկները, ովքեր ուսումնամարզական հավաքի չորս օրերի ընթացքում ինտենսիվ մարզումներ են անցկացրել, մասնակցել մրցույթների, ինչպես նաև անցել որակավորման քննությունը։

Իջևանցի մարզիկները դրական արդյունքներ են արձանագրել՝ հաջողությամբ անցնելով քննությունները և ստանալով համապատասխան գոտու որակավորումը։ Նրանց մարզիչը Ստեփան Սարհատյանն է։