Իջևանում առանձնացված ավտոկայանատեղիներ կհատկացվեն հաշմանդամություն ունեցող վարորդների համար

Իջևանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով Իջևան քաղաքում սահմանվել են հատուկ ավտոկայանատեղիներ։
Մասնավորապես, հատուկ նշաններով առանձնացված կայանատեղիներ գործելու են հետևյալ հասցեներում.
- Իջևանի գինու գործարանի տարածքում, Երևանյան փողոց 9 հասցեում,
- Ազատամարտիկների հրապարակում,
- Վեգա խանութ–սրահի մոտ, Անկախության փողոց 10 հասցեում,
- Տոտալ խանութ–սրահի հարևանությամբ, Արցախյան փողոց 2/51 հասցեում,
- Վեստա խանութ–սրահի մոտ, Երևանյան փողոց 7/7 հասցեում,
- Բոնուս սուպերմարկետի մոտ, Երևանյան փողոց 126 հասցեում,
- Բազե սուպերմարկետի հարակից տարածքում,
- Իջևանի պատմաերկրագիտական թանգարանի հարակից տարածքում,
- Մայր Հայաստան հուշահամալիրի հարևանությամբ։
Հորդորում ենք վարորդներին ցուցաբերել զգոնություն և մաղթում անվտանգ երթևեկություն։