Իջևանում «Հույսի կամուրջ» ՀԿ Տավուշի մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար դասընթաց-հանդիպում էր կազմակերպվել
Հաղորդակցության, հանրային կապերի հմտությունների, ֆոնդհայթայթման կարողությունների զարգացման նպատակով ապրիլի 21-ին «Հույսի կամուրջ» ՀԿ-ն Տավուշի մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար կազմակերպել էր դասընթաց-հանդիպում։
«Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի ու Բերդի կենտրոնների, նաև՝ Երևանում գործող գրասենյակի աշխատակիցների համար դասընթացները վարեցին «Inexsus» թվային մարկեթինգի, հաղորդակցության զարգացման ընկերության ներկայացուցիչները։
«Հույսի կամուրջ» ՀԿ-ի ղեկավարը նշում է, որ այսօր Հայաստանում սոցիալական ու ծանր սոցիալ-հոգեբանական խնդիրները խորացած են, և կազամակերպության աշխատանքների ծավալը մեծացել է՝ առկա խնդիրների լուծման նպատակով, և հենց դա է պատճառը, որ աշխատակիցների վերապատրաստումների անհրաժեշտություն կա։
Հանդիպմանը մասնակիցները ծանոթացան կազմակերպության նոր կայքին, ինչպես նաև տեսական ու գործնական վարժություններով ծանոթացան հաղորդակցման ու թվային մարկեթինգի ոլորտներին։
Մասնակիցները հեռացան նոր գիտելիքներով ու ծանոթություններով, իսկ այս հանդիպման կայացմանը աջակցել է Տավուշի թեմը։