Իջևանում կհիմնվի ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ կենտրոն
Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հունիսի 1-ին Մարտունիում ընդունել է ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը: Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը ներկայացրել է առաքելության մանդատը և գործունեությունը, տեղեկացնելով նաև տեղում անվտանգության առնչվող զարգացումների մասին՝ հիմնվելով առաքելության դիտարկումների վրա:
Քաղաքացիական առաքելությունն իր գոյության առաջին երեք ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ իրականացրել է ավելի քան 300 դիտարկում Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իրենց օպերատիվ կենտրոններից: Ներկայացնելով եռամսյա կատարած աշխատանքները, ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մ. Ռիտերը տեղեկացրել էլ որ, առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է երեք լրացուցիչ օպերատիվ կենտրոն բացել Իջևանում, Կապանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով դրանց լիարժեք շահագործմանը: Ռիտերը։
«Մեր նպատակներից է նաև նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, դիտորդական առաքելությունը (EUMA) նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը դեռ անկայուն է», – հավելել է Մարկուս Ռիտերը: