Իջևանում քննարկվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունն ու համագործակցության հնարավորությունները

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն Իջևանում հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետի տեղակալի, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների ղեկավարների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաքելության մանդատի, անձնակազմի գործունեությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձան նաև համագործակցության ձևաչափերին ու տեղական մակարդակում առաքելության աշխատանքների կարևորությանը։
«Տեղական իշխանությունների հետ համագործակցությունը սահմանամերձ տարածաշրջաններում շարունակում է մնալ ԵՄ դիտորդական առաքելության առաջնահերթություններից մեկը՝ նպատակ ունենալով նպաստել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում», – նշված է առաքելության հաղորդագրության մեջ: