Իջևանում տեղի է ունեցել «Կնոջ ուժը, նրա ապագան» եռամյա տարածաշրջանային ծրագրի մեկնարկային հանդիպումը
«Քեյր Կովկաս»-ը «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի և այլ տեղական ու ռեգիոնալ գործընկերների հետ համատեղ Հարավային Կովկասում մեկնարկում է «Կնոջ ուժը, նրա ապագան» եռամյա տարածաշրջանային ծրագիրը:
Ծրագրի իրականացման արդյունքում Հարավային Կովկասի երկրների 1650 կին ձեռներեցներ կբարելավեն իրենց տնտեսական վիճակը և կունենան ավելի մեծ հասանելիություն ֆինանսական միջոցներին, տեխնոլոգիաներին, ձեռնարկատիրական գիտելիքների և ռեսուրսների ձեռքբերմանը:
Ավելի քան 130 փոքր և միկրոձեռնարկատիրական բիզնեսի կին սեփականատերերի և միջին ձեռնարկատերերի համար կբարելավվի ձեռնարկատիրական առաջադեմ գիտելիքների, մենթորության և ներդրումների հասանելիությունը:
Հայաստանում ծրագիրը կենտրոնանալու է Ղարաբաղյան հակամարտությունից տուժած և տեղահանված կանանց վրա Սյունիքի մարզում և խոցելի կանանց վրա Հայաստանի հյուսիսում աղքատության առավել բարձր մակարդակ ունեցող մարզերում (Լոռի-Տավուշ-Շիրակ), որոնք մոտ են Վրաստանի սահմանին: