Ինչ է անհրաժեշտ իմանալ աղետների ռիսկերի նվազեցման մասին
Աղետի ռիսկի նվազեցման հարցերը պետք է հաշվի առնվեն ամենօրյա որոշումներում սկսած նրանից, թե մարդիկ ինչպես են ուսուցանում իրենց երեխաներին, վերջացրած նրանով, թե ինչպես են նրանք պլանավորում կառուցել քաղաքային շինությունները։ Յուրաքանչյուր որոշում մեզ կարող է դարձնել առավել խոցելի կամ ավելի դիմակայուն։ Մինչև աղետների ռիսկերի նվազեցումների մասին գրելը, կարևոր է լավ ըմբռնել այս խնդրի էությունը և հասկանալ օգտագործվող տերմինաբանությունը։
Սպառնալիք վտանգ` ֆիզիկական երևույթ է, մարդկային գործունեություն կամ պայման, որը կարող է առաջացնել մարդկային զոհեր, հաշմանդամություն կամ առողջությանն այլ վնասներ, ունեցվածքի կորուստ, սոցիալական կամ տևտեսական ցնցումներ, կամ վնասներ պատճառել շրջակա միջավայրին։
Սպառնալիքները կարող են ունենալ զանազան աղբյուրներ բնական երկրաբանական, հիդրոլոգիական, օդերևութաբանական և կենսաբանական կամ մարդկային գործունեությունից առաջացած /բնապահպանական կամ տեխնածին/։
Աղետներ․ Աղետը սպառնալիքին ենթակա՝ խոցելիության առկա չափանիշների և ռիսկերի բացասական հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցների կամ ներուժի անբավարարության համադրության արդյունք է
Խոցելիությունը ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի ենթակայության աստիճանն է որոշակի սպառնալիքից, ինչը կախված է տարբեր գործոններից և գործընթացներից:
- Ֆիզիկական /ոչ կայուն տարածաշրջաններ, սպառնալիքի աղբյուրներին մոտ տարածություններ, խախուտ և չպաշտպանված կացարաններ/
- Տնտեսական /չկան արտադրական ակտիվներ, առկա են եկամուտների ստացման սահմանափակ հնարավորություններ, ցածր աշխատավարձեր, ընտանիքի մեկ անդամին հասնող ցածր եկամուտ, խնայողության և ապահովագրության բացակայություն/
- Սոցիալական /ցածր հասարակական կարգավիճակ, գենդերային հարաբերություն, որոշումների ընդունման փոքր հնարավորություններ, բռնակալական պետական և ոչ պաշտոնական ինստիտուցիոնալ կառույցներ, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և սոցիալական հիերարխիաներ/
- Հոգեբանական /վախեր՝ պայմանավորված կրոնական հավատքներով և աշխարհայացքի, գաղափարախոսության այլ համակարգերով, քաղաքական ճնշում, հոգեկան խանգարումներ/
- Ֆիզիոլոգիական /կենսական կարգավիճակ՝ երիտասարդ, ծեր, անչափահաս հղի կին, կերակրող մայր, քրոնիկ հիվանդություն, հաշմանդամություն, սեռական հետապնդման բռնության ենթարկվածություն, ՁԻԱՎ, ՄԻԱՎ և այլ վարակներ/:
Աղետներն ըստ համամասնության
ՁԻԱՎ, ՄԻԱՎ-ից տարեկան մահանում է 3 մլև մարդ։ Մալարիան` խլում է 1.3 մլև մարդու կյանք: Ամեն տարի մոտ 1.2 մլն մարդ մահանում է ավտոպատահարներից:
Ռիսկը բացասական հետևանքների կամ սպասվելիք կորուստների հավանականությունն է զոհեր. մարմնական վնասվածքներ, ունեցվածքի կորուստ, տնտեսական գործունեության խաթարում կամ շրջակա միջավայրի աղտոտում, որոնք համարվում են մարդկային ու բնական սպառնալիքների և բնակչության խոցելի խմբերի փոխազդեցության արդյունքներ:
Աղետների ռիսկերի նվազեցում /ԱՌՆ/ Աղետների ռիսկերի նվազեցումն իր մեջ ներառում է բոլոր քաղաքականությունները, ռազմավարությունները և միջոցները, որոնք մարդկանց, գյուղերը, քաղաքները և երկրները կարող են դարձնել առավել կայուն սպառնալիքի հանդեպ և կրճատել ռիսկերն ու խոցելիությունն աղետների նկատմամբ։
ԱՌՆ-ը ներառում է զանազան բաղադրամասեր․
- Կանխումն ընդգրկում է գործունեության բոլոր տեսակները, որոնք անմիջականորեն հնարավորություն են տալիս խուսափելու վտանգների անբարենպաստ հետևանքներից, ինչպես նաև միջոցառումներ` ուղղված բնապահպանական, տեխնածին և կենսաբանական աղետները նվազագույնի հասցնելուն։
- Միտիգացիան մասնագետների համար, ովքեր զբաղվում են կլիմայի փոփոխությամբ և աղետների դեմ պայքարի հարցերով, ունի տարբեր նշանակություններ, ինչը հաճախ խառնաշփոթ է առաջացնում: Աղետների դեմ պայքարի շրջանակներում միտիգացիան հիմնականում վերաբերում է կառուցվածքայիև և ոչ կառուցվածքային միջոցառումներին, որոնք ձեռնարկվում են սահմանափակելու համար բնական սպառնալիքների անբարենպաստ հետևանքները, բնապահպանական պայմանների վատթարացումը և տեխնածին վտանգները:
- Նախապատրաստումն ընդգրկում է առանձին անհատների համայնքների նախօրոք պլանավորած ժամանակին ու արդյունավետ գործողությունները՝ ուղղված բնական սպառնալիքների բացասական հետևանքների նվազեցմանը և հնարավոր աղետների հետևանքների վերացմանը։
- Վերականգնումը ներառում է աղետներից հետո ձեռնարկվող որոշումներն ու գործողութունները, վերականգնելու կամ բարելավելու համար տուժած համայնքների մինչ աղետը եղած կենսական պայմանները։
- Վերակառուցումը գործողությունների շարք է, որոնք ձեռևարկվում են աղետներից հետո՝ վերականգնելու համար հիմնական ծառայությունների գործառույթները, մեկուսացնելու ֆիզիկական վնասվածքները, վերականգնելու կոմունալ ենթակառուցվածքները, վերակենդանացնելու տնտեսությունը և բարեկեցությունը։