Կանաչ և օրգանական ագրոբիզնեսի աջակցության հայտամրցույթ

Այս մրցույթի համար հայտադիմումի ձևի և օժանդակ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի մարտի 22, Երևանի ժամանակով՝ 16:00

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նպատակն է՝ խթանել Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված գյուղատնտեսությունը:

«ԵՄ-ԿԳՆՀ» ծրագրի Ագրոբիզնեսի աջակցության մրցույթի նպատակները.

Ագրոբիզնեսի աջակցության ծրագրի մրցույթի հրավերի նպատակն է խրախուսել և աջակցել ագրոբիզնեսներին անցում կատարել ավանդականից կանաչ/օրգանական գյուղատնտեսության և/կամ հզորացնել իրենց արդեն իսկ գոյություն ունեցող կանաչ/օրգանական գյուղատնտեսության և վերամշակման կարողությունները՝ արտադրողականության բարելավման և եկամուտների ավելացման նպատակով։

Ի՞նչ է տրամադրում ծրագիրը:

Կայուն գյուղատնտեսական նշանակության տեխնիկա և սարքավորումներ, հետ բերքահավաքի և վերամշակման սարքավորումներ և ենթակառուցվածքային ներդրանքներ։ Կից հայտամրցույթում ներկայացված է այն սարքերի ամբողջական ցանկը, որոնք կարող են տրամադրվել այս հայտամրցույթի շրջանակներում:

Կարևոր նշում. շահառուներին չեն տրամադրվելու կանխիկ կամ կանխիկին համարժեք դրամաշնորհներ։

Նախատեսվող աջակցությունը․

«ԵՄ-ԿԳՆՀ» Ագրոբիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթը մշակված է 2 ԼՈՏ-ով։

• ԼՈՏ 1-ով ընտրված յուրաքանչյուր ագրոբիզնեսին տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 10,000 եվրոն։

• ԼՈՏ 2-ով ընտրված յուրաքանչյուր ագրոբիզնեսին տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 20,000 եվրոն` այգեգործական արժեշղթաների և 10,000 եվրո՝ մեղվաբուծական արժեշղթաների համար։

 

ԼՈՏ 1․ ԿԱՆԱՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Արժեշղթաները՝ պտուղ, հատապտուղ, բանջարեղեն (թարմ և/կամ վերամշակված)

Ո՞րտեղ՝ Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում

ԼՈՏ 2․ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Արժեշղթաները՝ բոլորը(նախապատվությունը կտրվի հետևյալին՝ թարմ և վերամշակված մրգեր, հատապտուղներ, խոտաբույսեր, մեղր և մեղվաբուծական արտադրանքներ, փորձարարական մշակաբույսեր)

Ո՞րտեղ՝ ՀՀ բոլոր մարզեր

 

Ինչպե՞ս դիմել

Քայլ 1՝

Ներբեռնի ՛ր հայտադիմումը և հարակից բոլոր փաստաթղթերը ստորև․

1. Հայտամրցույթ

2. Հայտադիմումի ձև

3. Տեղեկանք համայնքի ղեկավարից

4. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Քայլ 2՝

Ծանոթացի ՛ր մրցույթի պայմաններին, լրացրու՛ հայտադիմումը և ԲՈԼՈՐ հարակից փաստաթղթերը ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ

Քայլ 3

Ուղարկի՛ր բոլոր լրացված փաստաթղթերը փակ ծրարով՝ ՄԻԱՅՆ պատվիրված նամակով, մասնավոր սուրհանդակային ծառայության միջոցով կամ առձեռն (ստորագրված և թվագրված ստացման վկայականը կտրվի առաքողին) հետևյալ հասցեով՝

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (ԵՄ-ԿԳՆՀ)
Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ, Երևան, Սենյակ 610-611, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն,
26/1 Վ. Սարգսյան փողոց, Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

Դիմումները կընտրվեն ըստ նախապես սահմանված /չափանիշների/ մեթոդաբանության, և կապ կհաստատվի միայն ընտրված դիմորդների հետ։

______________________________________________________________________________________________

Հարցերի դեպքում զանգահարել միայն մինչև 2023 թվականի մարտի 17-ը, երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09:00-18:00

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ-ԿԳՆՀ)
Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ

Երեւանի գրասենյակ՝
Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 6-րդ հարկ
Հեռ/բջջ: +374 93 144 635
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook/Instagram ` European Union-GAIA Armenia

Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողողա, շենք 24 / 48 (մուտքը միայն փողոցի կողմից)
Հեռ/բջջ: ՝ +374 60 65 00 45, +374 93 144 518
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook/Instagram` European Union-GAIA Armenia