Կարևոր զրույցներ հույսի, կամքի և գործի մասին․ ևս 5 մոտիվացնող բանախոսներ հյուրընկալվեցին Իջևանում

Կարևոր զրույցներ հույսի, կամքի և գործի մասին. նոյեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպվեց համայնքային միջոցառում ՝ TED զրույցների ֆորմատով: «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոնի» գործունեության շրջանակում արդեն 2-րդ անգամ է կազմակերպվում նման միջոցառում:

Միջոցառման խոսնակներն իրենց ելույթների ժամանակ անդրադարձան հիմնականում 2 թեմաների՝ խոսելով սոցիալական ներառման և հավասարության կարևորության ու անհատի նախաձեռնության կարևորության մասին:

Հրավիրված էին կյանքում դժվարությունների հանդիպած ու կայացած անձինք, ովքեր ունեն հանրային մեծ ճանաչում։ Խոսնակներն էին Լադիսլավ Բերանեկը, Գևորգ Սիմոնյանը, Նարինե Գրիգորյանը, Սարգիս Ստեփանյանը, Սիրարփի Մուղդուսյանը: 

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ ուսանողները, ովքեր իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին խոսնակներին: Հանդիպման վերջում շնորհակալագրեր հանձնվեցին խոսնակներին:

«Ամերիկյան գրադարն և դասընթացների կենտրոնը» գործում է արդեն 3 տարի․ կենտրոնը հարթակ է սոցիալական ու տեխնիկական հմտությունների զարգացման և նոր կարողությունների ձեռքբերման համար: