Կարկուտ և հորդառատ անձրև Տավուշի մարզում

Հունիսի 11-ին՝ ժամը 01:00-ից սկսած, Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում տեղացել է կարկուտ և հորդառատ անձրև։

Անբարենպաստ եղանակային պայմանները մասնավորապես ազդել են Իջևան համայնքի Խաշթառակ, Լուսաձոր, Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան, Աճարկուտ և Կիրանց բնակավայրերի վրա։

Կարկուտի և ուժեղ տեղումների հետևանքով որոշ բնակավայրերում գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ, ինչի արդյունքում բնակիչների մի մասը ժամանակավորապես մնացել է առանց հոսանքի։

Այժմ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս արագ վերականգնելու նպատակով։ Տեղեկությունները վնասների ծավալի վերաբերյալ ճշտվում են։

Սիրելի՛ հայրենակիցներ,
եթե տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով վնասներ եք կրել, ինչպես նաև ունեք դեպքը փաստող լուսանկարներ կամ տեսանյութեր, խնդրում ենք ուղարկել դրանք մեզ։