Կենսաբազմազանությունը կյանքի հիմքն է, կայուն զարգացման անկյունաքարը

Մայիսի 22-ը աշխարհում նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր։ Այս օրը նպատակ ունի բարձրացնել մեր իրազեկվածությունը և խորացնել ըմբռնումը՝ կենսաբազմազանության կարևորության ու դրան սպառնացող վտանգների մասին։
Այս տարվա կարգախոսն է՝ «Բնության հետ ներդաշնակություն և կայուն զարգացում»։
Սա հիշեցում է, որ մարդկության ճանապարհը դեպի լուսավոր ապագա անցնում է բնության նկատմամբ հարգալից և պատասխանատու վերաբերմունքով։
Կենսառեսուրսների պահպանումն ու կենսաբազմազանության պաշտպանությունը շատ կարևոր է՝ էկոհամակարգերի կայունության, ապագա սերունդների բարեկեցության և բնության հետ ներդաշնակ համակեցության ապահովման համար։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), ինչը կարևոր հնարավորություն է՝ միջազգային հարթակում ամրապնդելու մեր հանձնառությունն ու խթանելու կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ջանքերին։