Քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿ
Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոնը (այսուհետ՝ ՔԵԿ) քաղաքական շահեր չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը ՀՀ Արդարադատության Նախարարությունում գրանցվել է 2018 թվականի հուլիսի 16-ին։
Կազմակերպության գրասենյակը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում։
ՔԵԿ-ի առաքելության հիմքում ընկած են ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմակարծության ու իրավական մշակույթի խթանման սկզբունքները։
2015թ․ դեռեւս որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ ՔԵԿ-ը մասն էր Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոնների, որոնք ստեղծվել էին ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբի կողմից՝ Պահանջատեր Հասարակություն՝ Հանուն Պատասխանատու Կառավարման ծրագրի շրջանակներում։
2015-2018թթ․ ՔԵԿ-ի գործունեությունը միտված էր երիտասարդների կարողությունների եւ հմտությունների զարգացմանը, որոշումների կայացման՝ պետական, տեղական ինքնակառավարման ու հասարակական գործընթացներում քաղաքացիների ներգրավվածության մակարդակի բարձրացմանը, ինչը ամրագրված է կազմակերպության կանոնադրության մեջ:
Կազմակերպության 2021-2023թթ. Ռազմավարական պլանը ուղղված է սույն կակոնադրական նպատակների իրագործմանը:
Ընթացիկ ծրագրեր