Քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել են տանիքների ծածկեր, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր

քամի Տավուշի մարզում
Հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն իրականացնում են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։
———
Ուղիղ 1 տարի առաջ այս օրերին Իջևանը կրկին ուժգին քամու, կարկուտի ու առատ տեղումների էպիկենտրոնում էր։
Առաջարկում ենք վերհիշել թե ինչ աղետներ են պատուհասել ու սպառնում Տավուշի մարզին, երբ է եղել վերջին երկրաշարժը, ջրհեղեղը, սողանքը… ինչպես կարելի է նվազեցնել աղետների ռիսկերը:
Դիտեք, լսեք, կարդացեք ու եղեք իրազեկված:
Ով իրազեկված է, նա պաշտպանված է։