Խաշթառակի բնակիչներն արդեն օգտվում են նորակառույց կամրջից

2025 թվականի օգոստոսից մեկնարկած Խաշթառակ գյուղի կամրջի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Գյուղն այժմ ունի ժամանակակից մետաղական կամուրջ, որն ապահովում է անվտանգ և հարմարավետ երթևեկություն։
Շինարարական աշխատանքներն իրականացրել է իրանական ընկերություն, որը կամուրջ է կառուցել նաև Լոռու մարզի Ախթալա բնակավայրում՝ 2024 թվականի մայիսին տեղի ունեցած հեղեղումից հետո։ Նորակառույց կամուրջն արդեն շահագործման է հանձնվել, և բնակիչներն օգտվում են դրանից՝ ապահով և անխափան կապ ապահովելով համայնքի ներսում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, գարնանային հեղեղումներից վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունն ու մասնակի փլուզվեց։ Շաբաթների ընթացքում նկատելի դարձավ կամրջի դեֆորմացումը։ Կառուցվեց ժամանակավոր կամուրջ, որը նույն տարվա՝ 2024 թվականի հուլիս ամսվա վերջին տեղումների հետևանքով մասնակի վնասվեց ու կրկին վերականգնվեց, որից մինչ վերջերս օգտվում էին Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերի բնակիչները: