Կիրանցի նորակառույց դպրոցը պատրաստ է շահագործման
Կիրանցի նորակառույց դպրոցում մաքրման վերջին աշխատանքներն են անում։ Այն պատրաստ է շահագործման։ Դպրոցը սեպտեմբերի 1-ին ընդունել է 34 աշակերտի:
azatutyun.am
Նախատեսված է, որ ավելի ուշ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի դպրոց՝ բացման արարողությանը։
Պայծառ գույներով ներկրված նորակառույցը հանդիսությունների դահլիճ, ընդարձակ մարզադահլիճ, լաբորատորիա ու հարմարավետ դասասենյակներ ունի։
Թե՛ գյուղապետը ու թե՛ դպրոցի տնօրենը հրաժարվեցին հարցազրույցից։ Դեռևս պարզ չէ՝ դպրոցը կստանա՞ միջնակարգի կարգավիճակ, թե՝ ոչ։ Տեղացիները հույս ունեն, որ լավ պայմաններ ունեցող դպրոցը գոնե կնախատեսվի նաև ավագ դպրոցի երեխաների համար։ Այժմ միջին դպրոցն ավարտելուց հետո նրանք հարևան Սարիգյուղում են շարունակում ուսումը։