Կողբի գեղարվեստի դպրոց

Կողբ համայնքի գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1999-ին՝ համագյուղացի նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, ի հայտ բերել և միավորել տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին: