Կվերականգնվի Իջևանի անտառների շուրջ 80 հա տարածք. մեկնարկում է «ArtForest» նախագիծը

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ին, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի բակում կկայանա «Կողբ» հիմնադրամի եւ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի նախաձեռնած «ArtForest» նախագծի մեկնարկային միջոցառումը։

Միջոցառման ընթացքում կներկայացնենք մեր նոր բնապահպանական նախագիծն ու դրա նպատակները։

Ծրագիրը միտված է Իջևանի անտառների շուրջ 80 հա տարածքի վերականգնմանը՝ տնկելով 30000 ծառ՝ անտառի երեք գոտիներում, որոնք կրում են հայ մշակույթի մեծագույն գործիչների՝ Կոմիտասի, Մարտիրոս Սարյանի և Կոստան Զարյանի անունները։

Բանախոսներ՝

• Արման Բարսեղյան, «Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ
• Մարիա Պետրոսյան, «Կողբ» հիմնադրամի տնօրեն
• Անտրէ Գումուշճեան, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր տնօրեն
• Լիլիթ Մարտիրոսյան, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ փոխտնօրեն

Մուտքն ազատ է։