Լավրենտի Միրզոյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Աշոտի Միրզոյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Աշոտի Միրզոյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Տավուշ Մեդիան միանում է Ձեր բոլորի շնորհավորանքներին: Մեր արժանավոր Տավուշեցին:

Տավուշյան զրույց Լավրենտի Միրզոյանի հետ

«Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանը մեր եթերում խոսում է Տավուշից միշտ անբաժան իր աշխատանքային ու «գրքային» հարուստ կենսագրության, մեր ունեցած ժառանգությունը գնահատելու ու պահպանելու, ինչպես նաև նոր հնարավորություններին ու գաղափարներին ընդառաջ գնալու մասին։