Մաեստրո Մանսուրյանը՝ սահմանապահ Կողբում․ գյուղի երաժշտական դպրոցն անվանակոչվեց մեծանուն կոմպոզիտորի անունով

«Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամաբ մայիսի 1-ին Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվեց մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անունով։

Անվանակոչման միջոցառմանը ներկա էր նաև մաեստրո Մանսուրյանը։ Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները ներկայացրին Տիգրան Մանսուրյանի հարուստ կենսագրությունն ու անցած բեղմնավոր ճանապարհը։

Միջոցառման ավարտին «Կողբ» հիմնադրամը մի շարք դրամաշնորհներ և կրթաթոշակներ հանձնեց Կողբի հանրակրթական և երաժշտական դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին՝ 2022 թ․ առաջին եռամսյակում արձանագրած հաջողությունների և ձեռքբերումների համար։

Անվանակոչության արարողությունը եզրափակվեց «Կոբ» հիմնադրամի կողմից Տիգրան Մանսուրյանի անվան ամենամյա երաժշտական մրցանակի սահմանման մասին հայտարարությամբ։

Վերանորոգված, կահավորված, նոր երաժշտական գործիքներով համալրված և արդեն Տիգրան Մանսուրյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքն ու կրթությունը։