«Մարդը ափի մեջ». Համազգային թատրոնը Բերդ քաղաքում էր

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի թատերախումբը Բերդ համայնք էր բերել Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» բեմադրությունը՝ հնարավորություն տալով համայնքի բնակիչներին ավելի մոտ լինել բարձրարվեստ թատրոնին։
Ներկայացման ընթացքում բեմում կենդանացավ Սևակի ստեղծագործական աշխարհը․ մարդկային ճակատագրերը, ապրումները և ներքին պայքարները ձևավորեցին երեկոյի համընդհանուր մթնոլորտը։
Դերասանական խաղը և բեմական մթնոլորտը հանդիսատեսին պարգևեցին անկեղծ հույզեր և վեհ մտորումներ կյանքի ու արժեքների մասին։
Մշակութային այս երեկոն հնարավոր դարձավ «1000 Վահան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և Բերդի համայնքապետարանի աջակցությամբ։ Վերջում հնչում են շնորհակալական ծափահարությունները, որոնք նաև հուշում են՝ արվեստի հետ հանդիպման պահանջը միշտ կենդանի է։
Հեղինակ` Հայկ Դոմբրյան