Մասնակցային բյուջետավորման վերաբերյալ միջազգային վերապատրաստման ծրագիր երիտասարդների համար

Մարտի 31-ից ապրիլի 8-ը Ծաղկաձորում կանցկացվի BUDGETIFY ծրագրի շրջանակում կազմակերպվող 7-օրյա վերապատրաստման դասընթացը, որն ուղղված է երիտասարդների մասնակցության խթանմանը, մասնակցային բյուջետավորմանը և տեղական ժողովրդավարության զարգացմանը։
Ծրագիրն իրականացվում է INEDNET կազմակերպության կողմից և համաֆինանսավորվում է Erasmus+ և European Youth Foundation (EYF) ծրագրերով։ Մասնակցությունը լիովին անվճար է ՀՀ քաղաքացիների համար։
Ինչ է մասնակցային բյուջետավորումը և ինչու է այն կարևոր
Մասնակցային բյուջետավորումը քաղաքացիների ուղղակի ներգրավման մեխանիզմ է, որի միջոցով նրանք մասնակցում են համայնքային կամ պետական բյուջեի մի մասի բաշխման վերաբերյալ որոշումների կայացմանը։ Այն հատկապես կարևոր գործիք է երիտասարդների համար՝ հնարավորություն տալով նրանց իրական ազդեցություն ունենալ տեղական քաղաքականությունների, զարգացման առաջնահերթությունների և հանրային ռեսուրսների օգտագործման վրա։
Չնայած դրան՝ երիտասարդները հաճախ չունեն բավարար գիտելիք և գործիքակազմ՝ այս գործընթացներում արդյունավետ ներգրավվելու համար, իսկ տեղական իշխանությունները միշտ չէ, որ կարողանում են ապահովել երիտասարդների բովանդակային մասնակցություն։ BUDGETIFY ծրագիրը նպատակ ունի լրացնել հենց այս բացը։
Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել երիտասարդներին
գիտելիքներով և գործնական հմտություններով և մենթորական աջակցությամբ,
որպեսզի նրանք կարողանան ակտիվ մասնակցել մասնակցային բյուջետավորման և տեղական ժողովրդավարական կառավարման գործընթացներին իրենց համայնքներում։
Ծրագրի երեք հիմնական փուլերը
1․ Youth Budget Lab – առաջնորդների հզորացում մասնակցային ժողովրդավարության համար։ Ծրագրի առաջին փուլը 7-օրյա կարողությունների զարգացման դասընթաց է, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝
- համայնքային կարիքների գնահատման մեթոդներին,
- որոշում կայացնողների հետ երկխոսության և շահերի պաշտպանության գործիքներին,
- իրազեկման արշավների կազմակերպմանը,
- նախագծային առաջարկների մշակմանը,
- ֆինանսավորվող նախագծերի իրականացման և գնահատման գործընթացներին։
2․ Youth-Led Actions – գաղափարներից մինչև համայնքային նախագծեր
Այս փուլում մասնակից երիտասարդները իրենց համայնքներում կիրականացնեն մասնակցային բյուջետավորման նախաձեռնություններ՝ գաղափարների հավաքագրումից մինչև քվեարկություն և իրականացում։
3․ Միջազգային գագաթնաժողով «Երիտասարդություն և բյուջետավորում. ձևավորում ենք մեր համայնքները» թեմայով․ գագաթնաժողովը կծառայի որպես փորձի փոխանակման և լավագույն օրինակների տարածման հարթակ՝ խթանելով երիտասարդների նոր նախաձեռնությունները տեղական կառավարման ոլորտում։
Ծրագրին կարող են դիմել 16–30 տարեկան երիտասարդները, որոնք ունեն քաղաքացիական ներգրավվածության, առաջնորդության կամ համայնքային ակտիվիզմի փորձ՝
- երիտասարդական ՀԿ-ների անդամներ,
- ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ,
- համայնքային կազմակերպիչներ,
- սոցիալական, բնապահպանական կամ տեղական զարգացման ոլորտի ակտիվիստներ։
Տեղական որոշում կայացնողներ, այդ թվում՝
- ավագանու անդամներ,
- ՏԻՄ աշխատակիցներ,
- համայնքային ծրագրերի և ռազմավարական պլանավորման պատասխանատուներ։
Դիմելու վերջնաժամկետը՝ 26 հունվար 2026թ., ժամը 23:59 (Երևանի ժամանակով)։ Դիմումների ընտրությունը կատարվում է շարունակակա սկզբունքով, ուստի կազմակերպիչները խորհուրդ են տալիս դիմել հնարավորինս շուտ։
Դիմելու համար կարող եք լրացնել հայտադիմումն այստեղ։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվությունն ընթերցեք այստեղ։