«Մասսայական ուսուցում». տեխնոլոգիական անվճար դասընթացներ` Հայաստանի մի շարք մարզերում

«Մասսայական ուսուցում»`Հայաստանի մարզերում. Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում մեկնարկում են տեխնոլոգիական անվճար դասընթացներ՝ նպաստելու մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկելու ոլորտում իրականացվող ծրագրերի և դրանց մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցելու նրանց՝ մասնագիտական կողմնորոշման հարցում:

Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Դասընթացներն իրականացնելու է Business Development Group ընկերությունը:

Դասընթացների ընթացքում մասնակիցները կունենան նաև պրակտիկ աշխատանքներ՝ ամրապնդելու ձեռք բերված գիտելիքները։ Իսկ մասնակիցների շրջանակը լայն է՝ կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք: