Մայրության տոնը նշվեց սահմանապահ Բերդավանում

Ապրիլի 7-ին սահմանապահ Բերդավան գյուղի Գեղագիտական կենտրոնում տեղի ունեցավ մայրությանն ու գեղեցկությանը նվիրված միջոցառում։ Տոնը նշվեց զգացմունքային շեշտադրումներով ու համայնքին բնորոշ ջերմությամբ։

Գեղագիտական կենտրոնի սաների մասնակցությամբ ներկայացվեց մշակութային ծրագիր՝ երաժշտական, պարային կատարումներով, գրական-գեղարվեստական հատվածներով, որոնք արտացոլում էին ընտանիքի արժեքը, կնոջ նկատմամբ հարգանքի գաղափարը։

Մայրության և գեղեցկության տոնի միջոցառումները տեղի են ունեցել նաև Տավուշի մարզի այլ համայնքներում։