Մայրության և գեղեցկության օրն Իջևանում

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և դասախոսների ստեղծագործությունները մեկ հարկի տակ՝ ստեղծագործական յուրահատուկ մթնոլորտում. Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց նրանց աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացված էին տարբեր ժանրերի և ոճերի աշխատանքներ՝ գեղանկարչություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, ինչպես նաև ժամանակակից մոտեցումներով ստեղծված գործեր։ Մասնակիցները հնարավորություն ստացան ցուցադրելու իրենց ստեղծագործական ներուժը և կիսվելու այն լայն հանրության հետ։
Կազմակերպիչների խոսքով՝ նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են երիտասարդ արվեստագետների համար՝ ներկայանալու, փորձի փոխանակում իրականացնելու և նոր համագործակցություններ ձևավորելու տեսանկյունից։
Ցուցահանդեսը միավորել է տարբեր սերունդների ստեղծագործողների, ձևավորելով փորձի և գաղափարների յուրահատուկ երկխոսություն, որտեղ զգացվում է ինչպես դասախոսների մասնագիտական ձեռագիրը, այնպես էլ ուսանողների թարմ և համարձակ մոտեցումները։
Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս, և արվեստասերները հնարավորություն կունենան այցելել ու ծանոթանալ ներկայացված աշխատանքներին, անմիջական շփման մեջ մտնել հեղինակների հետ և վայելել երիտասարդ արվեստագետների ստեղծագործական ուրույն մթնոլորտը: