Մեդիագրագիտությունը Հայաստանի դպրոցներում

 

 

Ժամանակակից աշխարհում ﬔնք մշտապես շրջապատված ենք տեղեկատվությամբ և ﬔդիայով: Մեդիան՝ տեղեկություններից ﬕնչև սոցիալական ցանցեր, դարձել է առօրյա կյանքի ﬕ մասը, ինչպես նաև հայտնվել է տարբեր գիտակարգերի և մասնագետների ուշադրության կենտրոնում։ Մեդիայի տարածումը առօրյա կյանքում նաև առաջացրել է այն հասկանալու և կիրառելու հմտությունների անհրաժեշտությունը, որն էլ հենց ﬔդիագրագիտությունն է։ Քանի որ ﬔդիայից օգտվում են բոլորը՝ փոքրից ﬔծ, դրանից օգտվելու հմտություններն անհրաժեշտ են բոլոր տարիքային խմբերի անձանց։ Այդ է պատճառը, որ ﬔդիակրթության ու ﬔդիագրագիտության ուսուցանման ծրագրերը թիրախավորում են թե՛ առավել փոքր տարիքի անձանց՝ մանկապարտեզից սկսած, թե՛ ﬔծահասակներին՝ առանց տարիքային սահմանափակման։

Սույն հետազոտությունը, մասնավորապես, թիրախավորում է դպրոցներն ու դպրոցահասակ երեխաներին և նպատակ ունի հասկանալու, թե ինչպես կարելի է դպրոցներում տարածել ﬔդիագրագիտությունը։

Հետազոտության խնդիրներն են՝

  • հասկանալ ﬔդիագրագիտության ուսուցանման ներկայիս իրավիճակը հայաստանյան դպրոցներում,
  • հասկանալ թեմաներն ու ﬔթոդները, որոնք կարող են նպաստել ﬔդիագրագիտության տարածմանը դպրոցներում,
  • հասկանալ ﬔդիագրագիտության ինտեգրման հնարավորությունը դպրոցներում,
  • հասկանալ ուսուցիչների կարիքները և հիﬓական խնդիրները ﬔդիագրագիտության ուսուցանման գործընթացում, հասկանալ ընտանիքի դերը դպրոցներում ﬔդիագրագիտության տարածման հարցում,
  • հասկանալ տարբեր դերակատարների գործառույթները դպրոցներում ﬔդիագրագիտության տարածման հարցում,
  • ներկայացնել առաջարկներ դպրոցներում ﬔդիագրագիտության տարածման վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, հետազոտությունն անդրադառնում է դպրոցներում ﬔդիագրագիտության ներդրման կարևորության, ներկայիս իրավիճակի, ուսուցանման թեմաների և տեխնիկաների, ուսուցիչների կարիքների, ընտանիքի դերի և համագործակցության թեմաներին։