«Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի ամփոփիչ համերգը Բերդում
Օգոստոսի 24-ին Բերդի համայնքային մշակույթի տանը կայացավ «Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի ամփոփիչ, հաշվետու համերգը: Համերգը մեկնարկել է Բերդ համայնքի Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղերից։
Հանդիսատեսներըը համույթի ելույթի ընթացքում ունկնդրեցին և վայելեցին հայկական, ազգային, ժողովրդական և աշուղական երաժշտություն ու երգեր:
«Ժողովրդական երգարվեստը և պարարվեստը տավուշյան արմատներում սերմանված են, և այն սերնդեսերունդ կրում ենք և պարտավոր ենք կրել»,- իր ելույթում նշում է «Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի համահիմնադիր Արմեն Մելիքյանը:
«Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթը ստեղծվել է «Բերդ մշակույթի կենտրոն» մշակութային ՀԿ-ի կողմից՝ Բերդի համայնքային մշակույթի տան և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Համույթի նպատակն է տարածել և հանրահռչակել հայկական, ազգային, ժողովրդական երգարվեստը: Այն նպատակ ունի նաև ժողովրդական երգի միջոցով նպաստել սերդունդների միջև համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, և այդ նպատակով է, որ համույթի կազմում ներգրավված են Բերդ համայնքի և շրջանի բնակավայրերի տարբեր սերունդների ներկայացուցիչներ: