Արևի ուժը՝ Հայաստանի մարզերում․ մեկնարկել է բնակարանների էներգաարդյունավետության աջակցման ծրագիրը

Տավուշի, Սյունիքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի բնակիչները նոր հնարավորություն ունեն իրենց տունը ջերմամեկուսացված դարձնելու, էներգետիկ ծախսերը նվազեցնելու և կենցաղային հարմարավետությունը բարձրացնելու համար։ «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» նախաձեռնությունը նախատեսում է աջակցություն տրամադրել շուրջ 300 տնային տնտեսության՝ ներառելով ջերմամեկուսացում, արևային համակարգերի տեղադրում և էներգաարդյունավետ վառարանների տրամադրում։ Ընտրված շահառուները պետք է ապահովեն նվազագույնը 10% համաֆինանսավորում՝ բացառությամբ վառարանների տրամադրման։

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել շուրջ 300 տնային տնտեսության։ Իջևանում իրականացված նախորդ ծրագրերի փորձը ցույց է տվել, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս տնտեսապես խնայել, և բարձրացնել բնակիչների կյանքի որակը։

Նախագծին կարող են դիմել լրացնելով առցանց հայտը՝ մինչև սույն թվականի ապրիլի 30-ը։

Կարդացեք նաև՝