Մեկնարկում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ծրագիրը

Ղարաբաղից տեղահանված անձինք ձեռնարկատիրական գործունեություն սկսելու նպատակով կարող են ստանալ պետական աջակցություն։

Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում և նշում կատարել ծրագրում ընդգրկվելու ցանկության մասին։

Դիմումի ներկայացման գործընթաց

  1. Քաղաքացին գրանցվում է e-work.am հարթակում՝ մուտքագրելով ԱԱՀ, ՀԾՀ, էլ․փոստ և հեռախոսահամար։
  2. Էլ․փոստով ստանում է ակտիվացման հղում, անցնում է հղումով և սահմանում գաղտնաբառ։
  3. Մուտք է գործում համակարգ և անցնում «Զբաղվածության ծրագրեր և դիմումներ»→«ԼՂ ինքնազբաղվածության ծրագիր» բաժին։
  4. Ծանոթանում է ծրագրի մասնակցության պայմաններին և կատարում անհրաժեշտ նշումները՝
  • ՄՍԾ տարածքային կենտրոնի ընտրություն,
  • Ծրագրին մասնակցելու ցանկության նշում,
  • Տվյալների ստուգման համաձայնություն,
  • Տվյալների ոչ ճշգրիտ լինելու դեպքում իրավական հետևանքների մասին տեղեկացվածության նշում։
  1. Հաստատում է դիմումը։
  2. Համակարգը կատարում է ստուգումներ հարակից տեղեկատվական շտեմարանների հետ, որի արդյունքում՝
  • համապատասխանության դեպքում դիմումը հաստատվում է,
  • անհամապատասխանության դեպքում ցուցադրվում են դիմումի մերժման բոլոր հիմքերը։

Շահառու կարող են դառնալ այն անձինք, ովքեր՝

  • հանդիսանում են Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու, հավաստագիր ստացած և իրացրած ընտանիքի անդամ,
  • չեն հանդիսանում վարձու աշխատող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձ,
  • չեն հանդիսանում անհատ ձեռնարկատիրական կամ նոտարի գործունեություն իրականացնող անձ,
  • չեն հանդիսանում առկա ուսուցմամբ սովորող,
  • չեն հանդիսանում ժամկետային պարտադիր զինվորական ծառայող,
  • վերջին 3 ամիսների ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։

Ծրագրի շրջանակում տրամադրվում է բիզնես ուսուցման աջակցություն, ուսուցման ավարտին մշակված և դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհ, ինչպես նաև առնվազն 12 ամիս ժամետով բիզնեսի ուղեկցման աջակցություն։

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար դրամաշնորհը տրամադրվում է գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։

Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո փոխանցվում է դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը։ Գումարի մնացած մասն փոխանցվում է շահառուին գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։ Ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է 3,000,000 դրամ, տրամադրվում է նաև հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1,000,000 դրամի չափով։