Մեժլում Մեժլումյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի վեցակի չեմպիոն

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների 2025 թվականի առաջնությունում տպավորիչ արդյունքներ է գրանցել Մեժլում Մեժլումյանը՝ վերանվաճելով Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Այս մասին հայտնում է Բերդի համայնքապետարանը։
Հայաստանի վեցակի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանը (61կգ) Բերդ քաղաքից է:
Լուսանկարները՝ Mediamax Sport-ի:
