Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ)

Տավուշ

Նոյեմբերյան Անդրանիկ Զորավար 3, Հեռ. 060652871
Բերդ Լևոն Բեկ 5, Հեռ. 060654099 / 683
Դիլիջան Մյասնիկյան 66, Հեռ. 060654099 / 873
Իջևան Անկախության 1/46, Հեռ. 060654099 / 842

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքների գնահատում և բավարարում, կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծում, բժշկասոցիալական փորձաքննության իրականացում, աջակցող միջոցների տրամադրում և այլն։

Միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատման, սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։

Սոցիալական ծառայությունների միասնական համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և ապահովել ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում։

ՀՀ-ում գործում է ՄՍԾ 49 տարածքային կենտրոն։

Աջակցության ուղղություններ

  • Սոցիակայան ապահովություն
  • Աշխատանք և զբաղվածություն
  • Բժշկական փորձաքննություն
  • Սոցիալական աջակցություն

Պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին

Արցախցիներին և նրանց հյուրընկալողներին