Միջոցառումներ` նվիրված զորամասի կազմավորման 31-րդ տարեդարձին
Նախօրեին կայացել են ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի կազմավորման 31-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներ:
Միջոցառման մեկնարկին ներկաները ծաղիկներ են խոնարհել զորամասի՝ հուլիսյան մարտական գործողությունների և Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակին նվիրված հուշաքարի մոտ:
Զորամասի գնդերեց Հովհաննես սարկավագ Ավետիսյանը հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակին աղոթք է հնչեցրել։
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նվիրյալներին, որոնք կանգնած են եղել զորամասի կազմավորման ակունքներում։
Ելույթներով հանդես են եկել նաև զորամասի հրամանատար, գնդապետ Սեդրակ Պողոսյանը, զինծառայողներ, այլ հյուրեր:
Բանակ-հասարակության կապի ամրապնդման գործում ունեցած ներդրման և զորամասի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը և Բերդի մշակույթի տան տնօրեն Մարիետա Մանուչարյանը զորամասի հրամանատարի կողմից պարգևատրվել են պատվոգրերով:
Նյութը` Բերդի համայնքապետարանից