Միշտ սովորող ու երախտագետ Տավուշ Մեդիան

Տավուշ Մեդիան անընդհատ սովորում ու ձգտում է ինքնազարգացման, սեփական աշխատանքի որակի բարելավման։ Շարունակական ինքնակրթության ճանապարհին մշտապես մեզ հետ են մեր միջազգային ու տեղական գործընկերները՝ իրենց հմուտ ու բազմիմաց փորձագետներով։

Տավուշ Մեդիայի գործընկեր ու բարեկամ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետները՝ ռեժիսոր Լևոն Քալանթարը, օպերատոր, լուսանկարիչ Հակոբ Հովհաննիսյանը, տեսաձայնային մոնտաժի մասնագետ Հակոբ Ազիզյանը, հունվարի 8-10-ը կանցկացնեն մեզ հետ Տավուշի մարզում հիմնականում՝ Տավուշ Մեդիայի ստուդիայում։ Ուսուցողական այցի շրջանակներում փորձագետները կիրականացնեն գործնական ու տեսական դասընթացներ, կպատասխանեն մեր աշխատակիցների հարցերին, կարձագանքեն նրանց կարիք-պահանջներին:

Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին, ովքեր չեն խնայել իրենց ժամանակն ո էներգիան՝ մեզ աջակցելու, իրենց մասնագիտական խորհուրդներն ու փորձառությունը մեզ փոխանցելու համար։ Սա ևս մի քայլ է դեպի ավելի որակյալ ու մրցունակ մեդիա ունենալուն, այնպիսի հեռուստաընկերություն, որը հավատարիմ է իր իսկ սահմանած արժեքներին և լսարանի սպասելիքներին։