«ՄշակութաMET» նախաձեռնության ամփոփիչ համերգը Չինարիում

Սահմանապահ Այգեձոր ու Չինարի գյուղերն արդեն հինգ ամիս շարունակ հայ մշակույթով են շնչում։
ՄշակութաMET նախաձեռնության կամավորներն ամիսներ շարունակ կամավոր կերպով 15-ից ավել առարկա են դասավանդել Տավուշի սահմանապահ գյուղերի աշակերտներին։


Հունիսի 27-ին Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ նախաձեռնության ամփոփիչ համերգը, որին ներկա էին հյուրեր Հայաստանի տարբեր հատվածներից. մշակութային գործիչներ, կրթական բնույթի կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ազգային մշակույթը ճանաչելի դարձնելու և զարգացնելու գաղափարով ոգեշնչված՝ «ՄշակութաMET»-ցիները շարունակելու են իրենց ուղին՝ հայկական մշակույթը տանելով սահմանի համայնքներին։