Նախընտրական Դիլիջան․ համայնքի զարգացման ՔՊ-ի ծրագրերը

Դիլիջան համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ շարունակվում է նախընտրական քարոզարշավը։ Ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը հանդիպում են բնակիչների հետ՝ ներկայացնելով համայնքի զարգացման իրենց տեսլականն ու առաջիկա տարիների անելիքները։ Դիլիջան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։ Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ներկայացվում են համայնքի զարգացման ծրագրերը, քննարկվում Դիլիջանի և բնակավայրերի առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։
Առաջիկա ՏԻՄ ընտրությունները համայնքի բնակիչներին հնարավորություն կտան իրենց քվեով որոշելու Դիլիջանի զարգացման առաջիկա տարիների ուղին՝ հանուն խաղաղության, կայունության և նոր հնարավորությունների։
Տավուշ Մեդիան առաջարկել է Իջևանում առաջադրված քաղաքական ուժերին լուսաբանել իրենց գործունեությունը նախընտրական շրջանում։ Առաջարկն ընդունած ուժերի գործունեությունն առաջիկայում կներկայացնենք մեր հարթակներում՝ ապահովելով հավասար և անկողմնակալ լուսաբանում։