Նախընտրական Դիլիջան․ «Հանրապետություն» կուսակցության ծրագրերն ու առաջնահերթությունները

Դիլիջան համայնքում առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շարքում «Հանրապետություն» կուսակցությունն առանձնանում է նրանով, որ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է կին թեկնածու՝ Նունե Սանթրոսյանը։ Նախկինում ևս համայնքի ավագանու կազմում ընդգրկված լինելով՝ Նունե Սանթրոսյանը ծանոթ է Դիլիջանի խնդիրներին, համայնքի առանձնահատկություններին ու զարգացման հնարավորություններին։ Կուսակցության նախընտրական ծրագիրը կազմվել է հաշվի առնելով համայնքի կարիքներն ու բնակիչների առջև ծառացած խնդիրները։ Թիմի գնահատմամբ՝ առաջարկվող ծրագրերը իրատեսական են և իրագործելի։

Հոկտեմբերի 25-ին Դիլիջան խոշորացված համայնքի բնակիչներն իրենց քվեով կընտրեն համայնքի ավագանու նոր կազմը՝ որոշելով առաջիկա տարիների կառավարման և զարգացման առաջնահերթությունները։

Տավուշ Մեդիան առաջարկել է Իջևանում առաջադրված քաղաքական ուժերին լուսաբանել իրենց գործունեությունը նախընտրական շրջանում։ Առաջարկն ընդունած ուժերի գործունեությունն առաջիկայում կներկայացնենք մեր հարթակներում՝ ապահովելով հավասար և անկողմնակալ լուսաբանում։