Ներքին գործերի նախարարն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

Ներքին գործերի նախարարը մարզային այցելությունների շարքում հուլիսի 29-ին Տավուշում էր՝ ամփոփելու  համակարգի մարզային ստորաբաժանումների կիսամյակային աշխատանքները: Համայնքային ոսիկանության Իջևանի բաժնում Ներքին գործերի նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում զեկուցվել է  համակարգի ծառայությունների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ու կատարած աշխատանքները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծառայությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այցի շրջանակում  նախարարն այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Իջևանի տարածքային կենտրոն, հետևել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների գործընթացքին, այցելել նաև հաշվառման-քննական Իջևանի բաժին, շրջել քաղաքացիների սպասարկման սենյակներում։

Տավուշի մարզում նախարարի վերջին կանգառը Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն էր: Ներկաները ծանոթացել են վարչության շենքային և գույքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու սարքավորումներին։ Տավուշ մարզայցի շրջանակում նախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների աշխատանքի որակը բարձրացնելու ուղղությամբ: