Նոր գործիքակազմ կկիրառվի կրթության որակի վերահսկումը առավել նպատակային դարձնելու համար
ՀՀ Կրթության տեսչական մարմինը կրթության որակի վերահսկողությունը առավել նպատակային և բովանդակային դարձնելու համար ստեղծել է ստուգաթերթերին կից նոր գործիքակազմ։ Նոր գործիքակազմի ներդման, դրա կիրառման արդյունավետության, հնարավոր ռիսկերի ու խնդիրների վերբերյալ Դիլիջանում հունիսի 22-23-ին կրթության տեսչության մարմինը նախաձեռնել էր աշխատանքային քննարկում։ Ըստ տեսչական մարմնի ղեկավարի՝ նոր գործիքակազմով իրականացվող ստուգումներն առավել ամբողջական պատկեր կապահովեն ուսումնական հաստատությունների գործունեության որակի, մասնավորապես չափորոշիչների կատարման նկատմամբ վերահսկողության առումով։
Երկօրյա քննարկմանը մասնակցում էին նաև «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները։ Սա յուրատեսակ համագործակցությունն է, որի նպատակն է փորձի փոխանակման միջոցով լավարկել վերահսկողական գործիքակազմը, որն էլ իր հերթին կնպաստի կրթության որակի բարելավմանը։
Գործիքակազմն ընդգրկում է նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական կրթության ոլորտները։ Այն կկիրառվի իրավական համապատասխան կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո։