Նորարարությունն ու կրթությունը` մեկ հարթակում. անցկացվեց «ԻննոՖեսթ2024-ը»

Մայիսի 18-ին Իննո Իջևան հանգույցում տեղի ունեցավ սպասված «Իննոֆեսթ2024-ը»:
Փառատոնի նպատակն էր մասնակիցներին զինել այն գործիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են զարգացող աշխատաշուկայում ինքնադրսևորվելու համար:

«ԻննոՖեսթ2024-ը» սկսեց պանելային քննարկմամբ՝ «Արդի անհրաժեշտ հմտությունները և Արհեստական բանականությունը.Ինչպե՞ս լինել մրցունակ աշխատաշուկայում» թեմայով:

Նորարական փառատոնը հյուրընկալել էր տարբեր ոլորտի փորձագետներ` ովքեր իրենց փորձով ու գիտելիքով կիսվեցին ներկաների հետ:

Այսքանով «ԻննոՖեսթը» չի ավարտվում՝ մայիսի 30-ին տեղի կունենա հեքեթոն, մայիսի 31-ին ծրագրի ամփոփում, վարպետաց դասեր, ինչպես նաև աշխատանքային տոնավաճառ:

«ԻննոԻջևան» ծրագիրն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և COWO-ի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։