Իրազեկված ու մարդկությունը աղետից փրկած Արժանին
21-րդ դարի տարաբնույթ աղետներից բնակչության պաշտպանության պլանների բոլոր հիմնաքարերը տես Աստվածաշնչի Ծննդոցում.
Աստված Նոյին՝
• հստակ ԱԶԴԱՐԱՐՈՒՄ է կլիմայական խոշոր փոփոխության և ԻՐԱԶԵԿՈՒՄ սպասվող աղետի մասին. երբ է տեղի ունենալու, ինչքան է տևելու, ինչ տարածք է ընդգրկելու, ինչ հետևանքներ է ունենալու՝ դեպքին տալով ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ աշխարհակործան ՀԱՄԱՂԵՏԻ /կատաստրոֆա/ կարգավիճակ:
• Իրականացնում է փրկության նավ-տապանի շինարարության մանրակրկիտ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ՝ չափերը, շինանյութը, լրացուցիչ ամրապնդող քսուկները, հարկերի թիվը՝ երեք հարկանի, երկարությունը, լայնությունը, բարձրությունը, տանիքի ամրության հատուկ գաղտնաչափը, նույնիսկ՝ դռան դիրքը:
• Ինչպես կազմել մասնակի ՏԱՐՀԱՆՄԱՆ ՊԼԱՆԸ, տարհանման ԵՐԹՈՒՂԻՆ, ձևավորել տարհանման ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, տարհանվողների ցանկն ու ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ, պահպանելով ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆՆ ու նրանց բազմատեսակ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ սնունդն ու ջուրը, դրանց երկարաժամկետ պահեստավորումը՝ նպատակ ձևակերպելով ՍԵՐՆԴԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
• Ինչպես իրականացնել ակնադիտական տեղազննումն ու օդային հետախուզությունը:
• Աստված պլանավորել էր նաև տարհանման ժամանակավոր տեղակայման, ինչպես նաև երկարատև բնակության կետը՝ ԱՐԱՐԱՏ լեռն ու Արարատյան դաշտը:
Արարատ լեռն իրազեկված և արդար մարդկության փրկության խորհրդանիշն է: Արարատյան դաշտից՝ Հայաստանից, է սկսվել մարդկության փրկության պատմությունը: Այստեղ է Աստված ծիածան կապել իբրև մարդկության հետ հաշտության նշան և պատգամել սիրել ու պահպանել արարչաստեղծ երկիրը, չխախտել բնության օրենքները:
Եվ ամենակարևորը՝ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ. Աստված փրկում է նրանց, ովքեր պատրաստ են փրկվելու: Նոյը միակ կատարյալ, բարեպաշտ ու արդար մարդն էր ապականված, չարությամբ ու անիրավությամբ լի աշխարհում: Աստված փրկում է իրազեկ-պատրաստվածին: Ինչ գործ ու ձեռնարկ էլ որ լինի, նույնիսկ առօրեական կամ՝ աշխարհափրկիչ, հաջողություն կարող է ունենալ միայն այն ժամանակ, երբ հենված է համամարդկային բարոյական արժեքների վրա՝ ՔԵԶ ԱՐԺԱՆ ԳՏԱ: