Նոյեմբերյանը «Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մասնակիցներից է

Սեպտեմբերի 20-ին Նոյեմբերյան համայնք այցելեցին «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական խումբը, որի շրջանակում շրջանակում փորձագետները հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու երիտասարդ անդամների հետ, ուսումնասիրել հայտերում ներկայացված ծրագրի համապատասխանությունը երիտասարդական պետական և տեղական քաղաքականությունների առաջնայնություններին, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական նախաձեռնող խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում, համայնքային ծրագրերում, ինչպես նաև՝ դիտարկել Նոյեմբերյան համայնքի մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի երրորդ՝ կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլի մեկնարկը տրված է։ Հաջորդ տարվա երիտասարդական մայրաքաղաքի կոչմանն են հավակնում Աբովյանը, Ալավերդին, Ապարանը, Մարտունին և Նոյեմբերյանը։

Հայտերի գնահատման երրորդ փուլը՝ SMS քվեարկությունը, կտևի մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ. այս օրերի ընթացքում ՀՀ քաղաքացիները, անկախ բնակության վայրից, հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին՝ 5009 կարճ համարին ՀԱՅԱՏԱՌ ուղարկելով նախընտրած քաղաքի անվանումը (ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, ԱԲՈՎՅԱՆ, ԱԼԱՎԵՐԴԻ, ԱՊԱՐԱՆ, ՄԱՐՏՈՒՆԻ)։

1

Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։

Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում նույն հեռախոսահամարից կարելի է ուղարկել առավելագույնը 5 SMS հաղորդագրություն։ Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։

Մրցույթի հաղթողը կորոշվի փորձագիտական խմբի գնահատման և կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության արդյունքների համադրմամբ։

ՀՀ ԿԳՄՍՆ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նպատակն է նպաստել հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը, խրախուսել համայնքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու արդյունավետ երիտասարդական քաղաքականություն, աջակցել մարզային երիտասարդական կազմակերպությունների ու ենթակառույցների առաջխաղացմանը, զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում համայնքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում: